Life.panorama.am-ը գրում է.
Մարդու կյանքը լի է անակնկալներով, հետաքրքիր նորություններով: Սակայն միշտ չէ, որ կյանքի անակնկալները դրական ազդեցությւոն են ունենում մարդու վրա: Շատ հաճախ կյանքի մատուցած «նվերների» արդյունքում մարդ կարող է սթրես տանել:
Ներկայացնում ենք 6 միջոց՝ սթրեսից ազատվելու համար:
1. Դրական մտքեր. հիշեք, մեր կյանքը իսկական հարստություն է: Որքան էլ դժվար և վատ իրադարձություններ պատահեն, միևնույն է փորձեք որևէ դրական բան գտնել այդ ամենի մեջ: Այդպես դուք կկենտրոնանք դրական երևույթների վրա:
2. Ծիծաղ. ծիծաղելու ունակությունն է ի զորու մարդուն դարձնել երջանիկ և հեռու պահել հոգեբանական ծանրաբեռնվածությունից: Գիտնականներն ապացուցել են. ծիծաղը երկարացնում է կյանքը:
3. Առավոտյան նախավարժանք. առավոտյան նախավարժանքն ի զորու է թարմացնել և բարձր տրամադրություն հաղորդել մարդուն ողջ օրը:
4. Ավելի շատ շարժում. փորձեք ավելի շատ ոտքով քայլել: Պարզվում է քայլելը սթրեսի և դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն միջոցն է:
5. Հետևել օրվա ռեժիմին. միայն առողջ և գիշերային քունն է ի զորու ապահովել օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ էներգիայով: Փորձեք ավելի շուտ պառկել և արթնանալ արևի շողերի հետ միասին:
6. Ճիշտ սնվել. թարմ մրգերը, բանջարեղենը պարունակում են յոդ, որն էլ արտադրում է երջանկության հորմոն: