Mediamonitor.am-ը գրում է.
Չինաստանը ուսումնասիրում է միջթիբեթյան երկաթգծի ընդլայնման հնարավորությունը, որը կմիացնի երկիրը հարևան Նեպալի հետ: Այդ մագիստրալը հնարավոր է, որ անցնի Էվերեստի (Ջոմոլունգմա) տակով, ինչի հետևանքով աշխարհի ամենաբարձր լեռան տակ պետք է թունել կառուցվի, հայտնում է The Guardian-ը:
Ինչպես գրում է China Daily –ն, Չինաստանի գիտությունների ակադեմիայի երկաթուղային տրանսպորտի փորձագետ Վան Մենշուն (Wang Mengshu) հայտնել է, որ Հարավային Կորեան Նեպալի խնդրանքով արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում նախագծի իրականացման համար: Այս պահին Չինաստանի և Նեպալի միջև երկաթուղային կապը բացակայում է:
«Երկաթգիծը հնարավոր է անցկացվի Ջոմոլունգմայի միջով, և շինարարները ստիպված կլինեն փորել մի քանի թունելներ», ասել է գիտնականը: Նա ավելացրել է, որ բարդ տեղանքի պատճառով արագության սահմանափակումը կլինի 120 կմ/ժ:
Անցյալ տանսամյակում կառուցվել էր Շանհայ-Թիբեթ երկաթգիծը, որը կապեց Թիբեթի մայրաքաղաք Լհասուն Չինաստանի մյուս մասի հետ: 2014 թվականին կառուցվել է 253 կիլոմետրանոց Լհասա-Շիգադզե հատվածը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ