Replik.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է, փորձում է դաշնակիցներ գտնել Հյուսիսային Կովկասում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ի տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Սմիրնովը:
««Իսլամական պետության» վտանգը կայանում է դրանում, որ այն սկսում է ներգրավվել այլ ահաբեկչական խմբավորումների մեջ: Այժմ այս ահաբեկչական խմբավորումը հետարքրքություն է ցուցաբերում «Իմարաթ Կովկաս» խմբավորման նկատմամբ»,-ասել է Սմիրնովը:
Նա նշել է, որ «Իմարաթ Կովկասի» որոշ դաշտային հրամանատարներ նույնիսկ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը». «Սա շատ վտանգավոր միտում է»,-ասել է Սմիրնովը` հավելելով, որ սրանով ԻՊ-ը ցանկանում է ընդլայնել իր գործունեության շրջանակները. «Մենք պետք է միասին մեխանիզմներ մշակենք այս ամենը կանխելու համար»: