368625a98b3e2b29f45f682ef6477efdShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 17 ՕՕ 940 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 150 մետր գլորվել ձորը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորուհին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Հրանուշ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները՝ Ֆանտանի գյուղապետ Նորայր Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորուհին քույր ու եղբայր են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել