yeshua-son-of-yehosefAraratnews.am-ը գրում է.

Իսրայելցի գիտնականը պնդում է, որ անհերքելի ապացույցներ ունի Քրիստոսի մասունքների գտնվելու վայրի վերաբերյալ։ Երկրաբան դոկտոր Արյե Շիրոնն ասում է, որ 1980 թվականին Արևելյան Երուսաղեմում հայտնաբերված գերեզմանոցում թաղված են եղել Հիսուս Քրսիտոսը, նրա կինը՝ Մարիան և որդին՝ Հուդան։

Նման եզրակացությունների Շիմրոնը եկել է երկրաքիմիական հետազոտությունների արդյունքում, որն իրականացվել են նրա ղեկավարությամբ Իսրայելի հնությունների ուսումնասիրության վարչության լաբորատորիայում։ Այդ գերեզմանոցում 2007 թվականին հայտնաբերվել են շիրիմամաններ, որոնցից մեկի վրա գրված է եղել «Հիսուս՝ Հովսեփի որդի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել