Միխաիլ Շումախերի որդին հանդես է եկել «Ֆորմուլա-4»-ումLife.panorama.am-ը գրում է.

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Շումախերի 16-ամյա որդին՝ Միկը, սկսել է իր դեբյուտային մրցարշավը՝ «Ֆորմուլա-4»-ի փորձնական մրցարշավում:

Շումախեր կրտսերը հանդես կգա «Վան Ամերսվորտ» թիմի կազմում 2015 թվականի մարտից:

 «Իհարկե մենք գիտենք, որ նա աշխարհի յոթակի չեմպիոնի որդին է, սակայն պետք է ընդգծեմ, որ Միկին դեռ ժամանակ է հարկավոր՝ փորձառություն հավաքելու համար»,- ասել է «Վան Ամերսվորտ» թիմի ղեկավար Ֆրիտց Վան Ամերսվորտը:

Ավելացնենք նաև, որ սեզոնի մեկնարկը կտրվի 2015 թվականի ապրիլի 25-26-ը Գերմանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել