Barometer.am-ը գրում է.
Ով է ստեղծել Lacoste բրենդը ու ինչու նրա լոգոն ունի կոկորդիլոսի տեսք:
Ով հետաքրքրվում է թենիսով, հաստատ գիտի, թե ով է Ռենե Լակոստը (1904-1996թթ.):
Չիմացողների համար ուղղակի կարճ ինֆորմացիա. հայտնի ֆրանսիացի թենիսիստ, ով իր առաջին մեծ հաղթանակը տարել է 1924թ.-ին French Open-ում 17 տարեկան հասակում: 10 անգամ եղել է Մեծ Սաղավարտի չեմպիոն.
- French Open 3 հաղթանակ (անհատական), 2 հաղթանակ (զուգախաղ),
- Wimbledon` 2 հաղթանակ (անհատական) 1 հաղթանակ (զուգախաղ)
- US Open՝ 2 հաղթանակ և շատ ավելին:
Ռենե Լակոստը, բացի հայտնի թենիսիստ լինելուց, նաև հաջողակ բիզնեսմեն էր, որի սաղմերը ի հայտ են եկել հենց արքայական խաղը խաղալիս կամ գուցե հենց այդ խաղի շնորհիվ:
Ուրեմն՝ 1923թ.-ին, Ռենեն արդեն հայտնի դեմք էր ու նրա հաղթանակի վրա խաղադրուքներ էին անում: Ու մի լրագրող, տեղեկանալով, որ Ռենե Լակոստի խաղի համար ալիգատորի կաշվից ճամպրուկի խաղադրույք է արվել, նրա մականունը դնում է Ալիգատոր: Լակոստը հեչ դեմ չէր իր մականվանը, քանի որ ամբողջովին բնութագրում էր նրա համառությունն ու համբերատարությունը կորտերում: Ավելին, ոգևորված իր մականվամբ՝ 1926թ.-ին Լակոստն իր ընկերոջը՝ Ռոբերտ Ջորջին, կոկորդիլոսի դիզայնի պատվիր է տալիս: Ու հենց այսօրվա Lacoste բրենդի կոկորդիլոսն առաջին անգամ հայտնվում է նրա սպորտային հագուստի վրա:
Բացի Lacoste բրենդից 1928թ.-ին նա նաև հայտնագործում է թենիսի գնդակների մեքենա- սարքը՝ դրանց տեխնիկան բարելավելու համար: Այդ սարքը մի քանի սերնդի սովորեցրել է թենիսի տեխնիկն: Նույն տարում նա նաև գրում է թենիսի մասին գիրք, որը թարգմանվում է տարբեր լեզուներով:
Սկսելով փոքր բիզնեսից՝ Լակոստը տարեցտարի ավելացնում է իր Lacoste-ի տեսականին ու վաղուց արդեն այն համարվում է շուկայում իր յուրահատուկ դիրքն ունեցող ապրանքային նշան: