8  Էդգար Ալան Պոյի գիրքն իրականություն դարձավ

strange coincidences

Իր «Արթուր Գորդոն Փիմի պատմությունը» գրքում Էդգար Ալան Պոն գրում է նավաբեկությունից ողջ մնացած 4 մարդկանց մասին, ովքեր մի քանի օր լաստի վրա մնալուց հետո որոշում են ուտել նավախցիկի աշխատող տղային, ում անունը Ռիչարդ Պարկեր էր։ Դրանից շատ ժամանակ չանցած՝ 1884թ-ին, «Mignonette» անունով նավ է սուզվում, որից 4 հոգի են փրկվում, ովքեր մի քանի օր բաց ծովում մնալով՝ որոշում են ուտել նավախցիկի աշխատող տղային, ում անունը... Ռիչարդ Պարկեր էր։

 7  Ումբերտո արքայի կրկնօրինակը

strange coincidences

Իտալիայի Ումբերտո արքան մի անգամ մի փոքրիկ ռեստորան այցելեց, որտեղ իմացավ, որ ռեստորանի տերն ու ինքը երկուսն էլ նույն օրն են ծնվել, նույն քաղաքում, երկուսն էլ ամուսնացած են Մարգարիտա անունով կնոջ հետ։ 1900թ.ի հուլիսի 29-ին թագավորին հայտնեցին, որ ռեստորանի տիրոջը սպանել են փողոցում։ Նույն օրը՝ ավելի ուշ, սպանվեց նաև արքան։

 6  Նյու Յորքի առևտրի զույգ աշտարակները

strange coincidences

«Deus Ex» վիդեոխաղի ստեղծման ժամանակ դիզայները մոռացել էր ավելացնել Նյու Յորքի առևտրի կենտրոնի զույգ աշտարակները։ Սա 2000թ-ին էր, իսկ մեկ տարի անց սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ հայտնի ահաբեկչությունը։

 5  Հռոմի անունները

strange coincidences

Հռոմի հիմնադիրը, ըստ ավանդության, Հռոմուլոսն էր։ Դրա առաջին կայսրը Օգոստոսն էր, իսկ վերջին կայսրը՝ Հռոմուլոս Օգոստոսը (Օգոստուլոս)։

 4  Մարդասպանների քաղաքը

strange coincidences

Ստալինը, Հիտլերը, Ֆրանց Յոզեֆը միասին 80 միլիոն մահվան պատճառ են դարձել, և նրանք բոլորն էլ միևնույն ժամանակ՝ 1913թ-ի փետրվարին, գտնվել են միևնույն վայրում՝ Վիեննայում։

 3  Նապոլեոնն ու Հիտլերը

Napoleon vs Hitler

Հիտլերը ծնվել է Նապոլեոնի ծննդյան թվից 129 տարի հետո, իշխանության եկել նրա իշխանություն գալու տարվանից 129 տարի հետո, պատերազմ հայտարարել Ռուսաստանի դեմ 129 տարվա տարբերությամբ ու պարտության մատնվել՝ 129 տարվա տարբերությամբ։

 2  Գերեզմանում հայտնաբերված գրությունը

strange coincidences

Երբ սովետական հնագետները բացեցին մոնղոլ տիրակալ Թամերլանի գերեզմանը, նրանք դրա մեջ գրություն հայտնաբերեցին. «Նա, ով կբացի իմ գերեզմանը, ինձնից ավելի սարսափելի նվաճողի կարձակի»։ Դա 1941թ-ի հունիսի 20-ն էր։ Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա հունիսի 22-ին։

 1  Հենդրիքսն ու Հենդելը

strange coincidences

Երկու հայտնի երաժիշտներ Ջիմի Հենդրիքսն ու Գեորգ Հենդելը, որ ծնվել են միմյանցից 200 տարվա տարբերությամբ, երկուսն էլ ապրել են Լոնդոնի Բրուք փողոցի 23 և 25 հասցեներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել