Yerkir.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած թիկնապահ Պասկալ Դյուվիերը Գեղարդ այցելությունից հետո Instagram-ի էջում գրել է. «Գեղարդի վանքի ներսում, որը հիմնադրվել է 4-րդ դարում (ըստ Գրիգոր Լուսավորչի ավանդույթի):
Սկզբում` որպես Այրիվանք (քարայրի վանք) անունով: Առաջին վանքն ավերվել է 9-րդ դարում արաբների կողմից: Թեեւ, ըստ 1160-ականների արձանագրությունների, հիմնական եկեղեցին կառուցվել է 1215-ին՝ Զաքարե և Իվանե եղբայրների օրոք` Վրաստանի Թամար թագուհու զորավարների, ովքեր թուրքերից ետ են վերցրել Հայաստանի մեծ մասը:
Վանքի համբավը կապվում է մասունքների հետ: Ամենահայտնիներից նիզակն է, որով խոցվել է խաչին գամված Քրիստոսը, եւ որը Թադեւոս առաքյալը բերել է այդտեղ, եւ որի անունով էլ կոչվել է վանքը (Նիզակի վանք)»: 
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/83588.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել