1in.am-ը գրում է.
Շվեդական H&M ռիթեյլերը հայտնի է ամբողջ աշխարհում՝ և շնորհիվ ոչ միայն «դեմոկրատական» հագուստի, այլև խելացի մարքեթինգային քաղաքականության։ Այս մասին գրում է Elle-ը:
Բրենդի գովազդում ու կատալոգներում հայտնվում են առաջին մեծության այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Լառա Սթոուն, Քենդիս Սվեյնփոլը, Ժիզել Բյունդհենը, Դարյա Վերբովին, Էմիլի Դի Դոնաթոն և շատ ուրիշներ:
Ամառվա սեզոնի նախօրեին H&M-ը հրապարակել է ընկերության նոր գովազդային արշավի առաջին լուսանկարը, որում պատկերված են միանգամից 4 մոդելներ՝ Ադրիանա Լիման, Դաուտցեն Քրեզը, Նատաշա Պոլին ու Ջոան Սմոլսը: Նրանց բոլորին միավորում է Victoria’s Secret-ի ցուցադրություններին մասնակցությունը:
Լուսանկարում աղջիկները պատկերված են ընկերության նոր հավաքածուի զգեստներով լողափով զբոսնելիս:
Ապրիլի վերջին ընկերությունը կներկայացնի տեսահոլովակ՝ մոդելների մասնակցությամբ:



