Panorama.am-ը գրում է.
2015. մարտ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է այցելել 367 քաղաքացի, որից 215-ը ներկայացրել է բանավոր, իսկ 152-ը՝ գրավոր դիմում: Նախարարությունում գրանցված քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ընդհանուր թիվը կազմել է 852: Տվյալները ներկայացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս է կազմել ավանդների փոխհատուցմանը` 91 (11%), աշխատանքի տեղավորմանը՝ 67 (9%), ընտանեկան նպաստի նշանակմանը՝ 51 (6%), կենսաթոշակի վճարմանը 38 (5%) առնչվող դիմումները:
Բանավորդիմումներում՝ ավանդի փոխհատուցման` 91 (25%), ընտանեկան նպաստի նշանակման 73 (20%), հաշմանդամության խմբի վերանայման 27 (7 %) և կենսաթոշակի վճարման 26 (7%) վերաբերյալ դիմումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



