Դալմատյան փորահավը ձուկ է որսում Հունաստանի Կերկինի լճում։

Ճապոնիայի Շիմանե ակվարիումում Բելուգա կետերի ընտանիքը ջրում օղակներ է փչում։

Ֆրանսիայի Չամպետիերես բնակավայրում անզգայացման ենթարկված առյուծը պառկած է բեռնատարի մեջ՝ Բոուի կենդանաբանական այգու մոտ՝ 160 կենդանիների էվակուացիայի ընթացքում։

Թուրքիայի Իսպարտա քաղաքում Օգուզ Յիլդիրիմը վարում է իր փոքրիկ մեքենան, որը մեկն է Գերմանիայում սահմանափակ քանակով արտադրվող մինի-մեքենաներից։

Գերմանիայի Մյունխեն քաղաքում «Olympic Parc» զբոսայգում մարդիկ վայելում են գարնանային առաջին ջերմ օրերը։

Առավոտյան մառախուղն ու արևածագը Բեռլինի մոտակայքում։

Թաիլանդի Այութայա շրջանում փղերը ջուր են ցանում զբոսաշրջիկների վրա Սոնգկրան ջրի տոնին։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանում է Պանամա քաղաք՝ Ամերիկաների առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։

...իսկ այդ ընթացքում Պանամայում մարդիկ մասնակցում են այլընտրանքային՝ «Մարդկանց գագաթնաժողով» ցույցին։

Հնդկաստանում հիմալայան հազվագյուտ սպիտակագլուխ անգղին վանդակի մեջ տեղափոխում են Վայրի բնության վերականգնողական ու պաշտպանության կենտրոնից՝ վայրի բնության մեջ բաց թողնելու համար։

Շիկահավը Ուինսթոն Չերչիլի տան մոտ տեղադրված վահանակի վրա, որի վրա կարելի է կարդալ. «Մենք քո կարիքն ունենք»։

Բադր Բրիգադ զինվորական խմբավորման աջակից իրաքցի ուսանողը ողբում է Տիգրիս գետի մոտ տեղի ունեցող թաղման արարողության ընթացքում։

Լուսանկարիչ Ջոն Դենիելսը բարի լուսանկար է ստեղծել Տնային կենդանիների օրվա (ապրիլի 11) տոնակատարություններին ընդառաջ։




