Ստամբուլի օդանավակայանում պայթել է ինքնաթիռի շարժիչըLife.panorama.am-ը գրում է.

Ստամբուլի օդանավակայանում պայթել է իրանական «Qeshm» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչը։ Ինքնաթիռը պետք է մեկներ Թեհրան։

Ինչպես գրում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել թռիչքուղում, երբ ինքնաթիռը արագություն էր հավաքում թռիչքի համար։
 
Օդաչուներին հաջողվել է շտապ կանգնեցնել ինքնաթիռը, որից հետո ուղևորներն արագ տարհանվել են։ Ժամանած հրշեջ փրկարարները մարել են կրակը։
 
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ուղևորների թռիչքը դեպի Թեհրան կայացել է մեկ այլ ինքնաթիռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել