10russiamall-web1-master6751in.am-ը գրում է.

Իրավիճակը ռուս սպառողների շրջանում արտացոլում է Մոսկվայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքները, գրում է The New York Times-ը: Թերթն իր հոդվածներից մեկը նվիրում է առևտրի կենտրոններին, այդ թվում՝ «Ավիապարկ» առևտրի կենտրոնին, որը նա անվանում է ուրվական-քաղաք: «Շարք առ շարք վաճառասեղանները դատարկվում են»,- ասվում է հոդվածում:

Պարբերականը նշում է, որ առևտրի կենտրոններում մարդկանց խմբերի նոսրանալը ամենաէական նշաններից է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները և նավթի ընկնող գները «սկսում են կծել»: Հայրենիքում ռուսները սկսել են սահմանափակել իրենց ծախսերը, գրում է թերթը: Նրանք մեջբերում են «Ավիապարկի» գնորդներից մեկի խոսքը, որը հայտարարել է, որ «հանկարծ նրա փողը սկսել է ամեն ինչի համար չբավարարել»:

Տարիներ շարունակ ռուս սպառողները ազատորեն ծախսել են, և երկրի տնտեսությունը լցվել է նավթային փողերով, ասվում է հոդվածում: Էլիտար և լայն սպառման ապրանքներով զբաղվող ընկերությունները ձգտել են Մոսկվա, որն արագ ազատվել է «կոմունիստական զրկանքների քաղաքի» կերպարից, նշում է պարբերականը և հավելում, որ ոչ մի առևտրի կենտրոն բավականաչափ մեծ չէր թվում, որպեսզի պահանջարկը բավարարի: Որպես օրինակ՝ թերթը բերում է այնպիսի համալիրներ, ինչպիսիք «Մեգա Բելայա Դաչան» և Vegas-ն են:

Բայց հետո Ռուսաստանին հարվածել են պատժամիջոցների 3 փուլերը և նավթի էժանացումը, ինչը ազդել է և՛ տնտեսության վրա, և՛ սպառողների վրա, նշում է պարբերականը: Գնման հոսքն աստիճանաբար նվազում է, ընդ որում՝ ավելի արագ, քան որևէ մեկը կարող էր ենթադրել, իսկ ընկերությունները լքում են շուկան, նշվում է հոդվածում: Սպառողական ապրանքների ոլորտում մասնագիտացած ընկերությունները մասշտաբային կերպով վերանայում են Ռուսաստանում իրենց հեռանկարները՝ գրում է թերթը և որպես օրինակ բերում Մոսկվայում՝ Տվերսկի փողոցում, Zara ֆլագմանական խանութի և Gap-ի փակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել