Lurer.com-ը գրում է.
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պատրաստ են որդեգրել ևս մեկ երեխայի: Ամուսիններն ունեն վեց երեխա, որոնցից երեքը որդեգրված են: Այս մասին հայտնել է RUSSIANWEEK-ը:
Խոսակցություններն այն մասին, որ զույգը մտադիր է ևս մեկ երեխայի որդեգրել, երկար ժամանակ է, ինչ շրջանառվում են:
Սակայն, այս անգամ ամերիկյան ԶԼՄ-ները` վկայակոչելով հավաստի աղբյուրներին հաղորդում են, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը արդեն սկսել են Սիրիայից աղջկա որդեգրման համար փաստաթղթերի պատրաստությունը: Ենթադրվում է, որ աստղային զույգը ծրագրում է նրա որդեգրումն արդեն երեք տարի:
Դերասանների ներկայացուցիչները և նրանք անձամբ ոչ մի կերպ չեն մեկնաբանել լուրերը, որոնք քննարկվում են ԶԼՄ-ներում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=180863&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել