Բաղադրությունը

Խմորի համար
Այլուր - 250 գրամ 
Շաքարի փոշի - 50 գրամ
Աղ - մի պտղունց
Մարգարին (կամ կարագ) - 170 գրամ



Միջուկի համար

Մարգարին (կամ կարագ) - 50 գրամ 
Շաքարավազ 125 գրամ
Ջուր -2 ճաշի գդալ
Ելակ (մենք օգտագործել ենք սառեցված)- մի բուռ
Խնձոր (կտրել մեծ շերտերով)- 3-4 հատ

Պատրաստման եղանակը

1. Խմորը հունցել: Մարգարինը խորանարդով կտրել, ավելացնել շաքարի փոշին, այլուրը և աղը, լավ խառնել: Գունդ հունցել և դնել սառնարան: 
2. Կաթսայի մեջ լցնել և հալեցնել մարգարինը, շաքարավազը, ջուրը: Խառնել այնքան, մինչև ամբողջովին շաքարավազը հալվի, այնուհետև կրակն ուժեղացնել և եփել առանց խառնելու, մինչև խառնուրդը դառնա շագանակագույն: Լցնել ֆորմայի մեջ (ցանկալի կլինի օգտագործել սիլիկոնե ֆորմա): Հալեցնել, այնուհետև կտրել ելակը: Կարամելի մեջ սկզբից դնել ելակը, այնուհետև մեծ շերտերով կտրտած խնձորը՝ կրկնելով:
3.Խմորը գրտնակել մի քիչ մեծ, քան ֆորման է: Դնել խմորը խնձորների վրա՝ եզրերը ծալելով:
4. Թխել 200 աստիճան տաքացած ջեռոցում 30-35 րոպե: Հանել ջեռոցից թողնել 5 րոպե և շրջել ափսեի մեջ: 
Կարկանդակը պատրաստ է, այն շատ համեղ է նաև, եթե մատուցեք մի քիչ տաք վիճակում սերուցքով կամ պաղպաղակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել