vysokoe-krovjanoe-davlenie-v-srednem-vozraste-povyshaet-risk-razvitija-demencii-na-20-let-ranshe-21in.am-ը գրում է.

Բրիտանացի գիտնականները Oxon Epidemiology-ից եզրակացրել են, որ տարեց մարդկանց շրջանում ճարպակալումը նվազեցնում է ծերունական տկարամտության առաջացման ռիսկը: Այս մասին հայտնում է Lancet ամսագիրը:

Գիտնականների խոսքով՝ իրենք էլ են զարմացել հետազոտության արդյունքներից: Նրանց եզրակացությունները հակասում են այդ հիվանդության բնույթի մասին համընդհանուր պատկերացումներին:

Հետազոտությանը մոտ 2 մլն բրիտանացի է մասնակցել:

Գիտնականների հոդվածում ասվում է, որ նիհար մարդիկ ավելի են ենթակա տարեց ժամանակ ծերունական տկարամտությամբ հիվանդանալու ռիսկին:

Բժիշկներն առայժմ հիվանդության ռիսկերի նվազման համար իրենց այցելուներին խորհուրդ են տալիս չծխել, սպորտով զբաղվել և բալասնավորված սննդակարգ պահպանել:

Գիտնականների կանխատեսմամբ՝ ծերունական տկարամտությամբ տառապող հիվանդների թիվը մինչև 2050 թ. կհասնի 135 միլիոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել