Life.panorama.am-ը գրում է.

Hollywood Life. Քլոե Քարդաշյանը ցանկանում էր, որ նախկին ամուսինը ևս գար Հայաստան
Քլոե Քարդաշյանը դեպի Հայաստան ուղևորությունը դիտում էր ոչ միայն որպես հնարավորթյուն պարզելու, թե որտեղից են եղել իր նախնիները, այլ նաև ցանկանում էր հաշտվել  ամուսնու՝ ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ։
 
Քլոեն, ով Հայաստան է այցելել Քիմ Քարդաշյանի, Քանյե Վեսթի և Նորիի հետ, ցանկանում էր, որ Հայաստան իր հետ այցելի նաև Լամար Օդոմը։ Ինչպես տեղեկացել է Hollywood Life-ն իր աղբյուրներից, Քլոեն պլանավորում էր Հայաստանից իր հետ տանել նաև «հատուկ հուշանվեր»՝ բրենդային երեխա։
 
Քլոեն Հայաստան այցը դիտում էր որպես հնարավորություն՝ վերամիավորվել Լամար Օդոմի հետ՝ երկրի ամենառոմանտիկ վայրերից մեկում և հղիանալ Հայաստանում։
 
«Նա սիրում է այդ տղամարդուն և անգամ ցանկանում էր նրան իր հետ տանել Հայաստան։ Նա կարծում էր, որ հիասքանչ կլինի իրենց սիրավեպը տանել իր երկիր։ Նա երազում էր իր հայրենիքում կրքոտ սիրո և երեխայի մասին»,-ասել է  Hollywood Life-ի աղբյուրը։
 
Չնայած Քլոեն և Լամար Օդոմը առանձնացել են 2 տարի առաջ՝ Քլոեն դեռ սիրում է նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել