Շատ էլ հուզական, անկեղծ կին է. հոգեբանը՝ Քիմի մասինYerkir.am-ը գրում է.

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի և անմոռուկների ազդեցության մասին:   Ըստ հոգեբանի՝ անմոռուկների առկայությունը ճիշտ է, բայց միայն այն դեպքում, եթե դրանք չափավոր են և ոչ հոգնեցող: Նա կոչ արեց անմոռուկների օգտագործման հարցում չափը չանցնել, քանի որ այդ դեպքում հակառակ ռեակցիա է սկսվում:   Անդրադառնալով Քիմ Քարդաշյանի այցին՝ բանախոսը նշեց.

«Քիմ Քարդաշյանի այցը շատ դրական եմ գնահատում: Նա հուզական առումով էլ շատ անկեղծ, հուզական կին է երևում: Մենք պիտի խրախուսենք նրա և ցանկացած հայի այցը Հայաստան: Պատահական չէ, որ Քիմ Քարդաշյանը այցելել է Հայաստան հենց ապրիլինˋ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: «Sistem of a Down-ը և Քիմ Քարդաշյանը իրենց օրինակով շատ հայ ճանաչված դեմքերի մոտ ազգային ինքնագիտակցություն կարթնացնեն»,- նշեց Խուդոյանը:  

Հոգեբանն ընդգծեց, որ Քարդաշյանի հասցեին սոցցանցերում հնչած քննադատություններն անհեթեթ են, և նորմալ է, որ հայ հասարակությունը նրան աննախադեպ ընդունելություն է ցույց տվել: «Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Քարդաշյանի այցից հետո Հայաստանը համարվում է ամենաայցելելի վայրերից մեկը»,- նշեց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել