Aravot.am-ը գրում է.
Ընկույզի ամեն մի տեսակ յուրովի օգտակար է օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Գիտնականների առանձնացրած տեսակները սովորական ընկույզն է, պնդուկը եւ նուշը: Սրանց հաջորդող սոճին ընկույզը, գետնանուշը եւ պիստակը ոչ պակաս արդյունավետություն ունեն եւ օրգանիզմը մի շարք խնդիրներից ազատելու համար հրաշալի մթերքներ են: Սոճին ընկույզը, որը վիտամինների հրաշալի աղբյուր է, պարունակում է հանքանյութեր, ամինաթթուներ եւ ճարպեր: Շատ օգտակար է ուղեղի աշխատանքի համար:
Պարունակում է մեծ քանակությամբ պղինձ ու հատկապես օգտակար է փոքր երեխաների համար: Այն բարելավում է ուղեղի աշխատանքը, պահպանում է օրգանիզմի բջիջները վնասվելուց, կարգավորում քունը, հանգստացնում կենտրոնական նյարդային համակարգը: Ինչպես սովորական ընկույզը, սա եւս դրական է ազդում տղամարդկանց էրեկցիայի վրա: Գետնանուշը` արախիսը, որը պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ, հանքային եւ օգտակար ճարպաթթուներ, հարուստ է նաեւ անտիօքսիդանտով, որը շատ կարեւոր է մարդու օրգանիզմի բնականոն գործունեության համար: Քաղցկեղից խուսափելու դեպքում խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել գետնանուշ` օրական 100 գրամ: Կարգավորում է սրտանոթային համակարգը, թարմացնում մարմնի բջիջները, բարելավում է հիշողությունը եւ ուշադրությունը: Գետնանուշը նաեւ հանգստացնում է կենտրոնական նյարդային համակարգը, իջեցնում արյան մեջ խոլեստերինը, կարգավորում քունը:
Ոչ պակաս օգտակար պիստակը` ֆիստաշկա, որը շատ օգտակար է հատկապես ֆիզիկական եւ հոգեկան հոգնածության դեպքում, հարուստ է վիտամիններով, հատկապես E-ով, օգտակար հանածոներով, անտիօքսիդանտով եւ օգտակար ճարպերով: Այս մթերքը, ինչպես եւ գետնանուշը, քաղցկեղի կանխարգելման համար խորհուրդ է տրվում օրական օգտագործել 100 գրամ: Բացի այն, որ ընկույզի տեսակները բարելավում են սրտանոթային համակարգը, սա օրգանիզմի երիտասարդ պահելու համար անհրաժեշտ մթերք է, այն նաեւ լյարդի աշխատանքն է կարգավորում, բարելավում մազերի եւ մաշկի որակը, ամրապնդում է իմունային համակարգը եւ թեթեւացնում հոգնածությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



