1in.am-ը գրում է.
Ճապոնիայում ավելի քան 130 դելֆին է ափ նետվել, իսկ Խոկոտա քաղաքի բնակիչները առափնյա պահպանության աշխատակիցների հետ անտեսելով սառը եղանակն ու անձրևը՝ փորձում են օգնել կենդանիներին, գրում է TASS-ը:
Կաթնասունները ափ են նետվել մոտ 10 կմ տարածության վրա. ընդհանոր առմամբ մոտ 150 կաթնասուն, որոնք խոր վերքեր են ստացել լողափի հետ շփվելիս:
Դելֆիններին, որոնց վրա չեն հայտնաբերվել վնասվածքներ, բեռնում են առափնյա պահպանության նավերը և բաց թողնում ծովում՝ ափից հեռու: Վնասված կենդանիներին տանում են հատուկ կլինիկաներում զննելու:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1594769.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել