Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ ակնհայտորեն ոգեշնչման աղբյուր են գտել Comedy Club-ի Ռաֆիկի մասին պատմող հումորային համարում։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ նկարում պատկերված սրիկան՝ Ջունգլ մականունով, ձերբակալվել էր՝ ազատամարտիկին կնոջ ու դստեր աչքի առջև ծեծելով սպանելու համար։
Հիմա, երբ ամիսներ են անցել, այս տմարդուն ազատ են արձակում երկրորդ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա, որը փաստորեն ասում է, որ սպանվածը բնածին արատ ուներ ու ծեծելու արդյունքում չի մահացել, և եթե չծեծեին էլ, ինքն այդ օրը մահանալու էր։ Ես չգիտեմ՝ ինչ բարձր մակարդակի է հասել դատաբժշկությունը Հայաստանում, բայց գիտեմ, որ աշխարհում դեռ այն բարձունքներում չէ, որ կարողանա կանխորոշել, թե ով որ օրը պետք է մահանար։ Գիտեմ նաև, որ մեր իրավապահ համակարգում կան շատ կաշառակեր սրիկաներ, ովքեր գումարի դիմաց կարող են այնպես վերաձևակերպել գործը, որ պարզվի, որ մարդն ինքն է իրեն այնպես ծեծել, որ մահացել է։
Սա լկտիություն է ու ակնհայտ կոռուպցիոն գործարքի հետևանք։ Հույս ունեմ, որ լրատվական դաշտում բարձրացող աղմուկը չի վրիպի ոստիկանապետի ուշադրությունից, և արդարությունը կվերականգնվի։ Ընդ որում, արդարության վերականգնվելը չպետք է ավարտվի այս գորտադեմ սրիկային ճաղերի հետև ճամփելով, այլև այս գործը նման փնթի կերպով կարող հանճարներին ջունգլի կողքի կամեռում տեղավորելով։ Սա ո՞ր թիվն է։ Էսպե՞ս եք հասնում ոստիկանության թափանցիկությանն ու դրական կերպարի ստեղծմանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1647758702121350&set=a.1374233832807173.1073741827.100006617070037&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել