Միջազգային շուկայում նավթի գնի անկման հետ մեկտեղ վատթարանում է ֆինանսական վիճակը նաև Ադրբեջանում... Այսօր արդեն ազերիական բանկերը ԴԱԴԱՐԵՑՐԵԼ են վարկերի տրամադրումը ոչ միայն դոլարով, այլև մանաթով... Ըստ ազերիական ԶԼՄ-ների՝ բանկերի ղեկավարները չեն մեկնաբանում վարկերի տրամադրման դադարեցման պատճառները... Այս ամենն ապացուցում է, որ ուրիշի, իսկ կոնկրետ ՀՀ-ում «ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական և ֆինանսական» վիճակի մասին բարբաջող մանր կճղակավորները լավ կլինի՝ մտածեն սեփական երկրի մասին, որի վիճակն էլ ավելի կծանրանա մոտակա ժամանակներում, եթե իրանական նավթը դուրս գա միջազգային շուկա... Հիշեցնեմ, որ ալամ-աշխարհի ամենակայուն դրամամիջոց ազերիական մանաթը փետրվարի վերջին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ որոշմամբ 33% արժեզրկվեց դոլարի և եվրոյի նկատմամբ... Ի.Ալիևի վարչակարգը, չնայած իր ամբոխավարությանը և մեծ-մեծ զազրախոսելուն, ստիպված է կրճատել սոցիալական և ենթակառուցվածքներին հատկացվող ծախսերը, որն արդեն դժգոհություն է առաջացնում Ադրբեջանի բնակչության մոտ...
Հ.Գ.Այսօր կտրուկ անկում է ապրել ազերիական Azeri LT CIF նավթի գինը... Այն նվազել է 0,74% կամ 0.44 դոլարով... Եթե երեկ նրա մեկ բարելն արժեր 59,21 դոլար, ապա այսօր այն վաճառվում է 58,77 դոլարով... Հավելեմ, որ 2015 թ. պետբյուջեն կազմելիս Ի.Ալիևը նախատեսել էր, որ նավթի գինը միջազգային շուկայում մեկ բարելի դիմաց 90 դոլարից պակաս չի լինելու... Սակայն այն պակաս է նախատեսվածից մոտ երկու անգամ... Այս ամենի հետևանքով Ի.Ալիևը և Հեյդարիստանը շոկի մեջ են հայտնվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել