Araratnews.am-ը գրում է.
Սունիների և շիաների միջև ներկայիս հակամարտությունները կարող են քանդել իսլամական աշխարհը։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Հաղորդում է Interfax գործակալությունը։
«Ներկայում իսլամական աշխարհին փլուզման վտանգ է սպառնում։ Անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել, որպեսզի դիմակայենք այդ վտանգներին», – ասել է նա։ Էրդողանի կարծիքով՝ մուսուլմանները կարող են հետևել իսլամի տարբեր ուղղությունների՝ սակայն չպետք է դրանցից մեկը վեր դասեն մյուսից։ «Դուք ջախջախում եք ումման (իսլամական հասարակությունը – խմբ․)», – ասել է նա։
Էրդողանը նաև խոստացել է, որ կփորձի մեղմել լարվածությունը և կհանդիպի մուսուլմանների հոգևոր առաջնորդների հետ։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/erdoghaneh-zgushacrel-e-islamakan-ashxarhi-phluzman-vtangi-masin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել