Tert.am-ը գրում է.

«Օրենքով գողերը» սկսել են նախապատրաստվել նոր խոշոր հավաքի՝ Զախարիա Կալաշովի (մականունը՝ Շաքրո Մոլոդոյ) գլխավորությամբ։ Հավաքին նախատեսվում է քննարկել հանցավոր աշխարհի կոնկրետ ներկայացուցիչների, ովքեր հայտնվել են «գողական» տիտղոսներից զրկվողների շարքում, գրում է rosbalt.ru-ն։

Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները՝ խոշոր հավաքը «քրեական գեներալները» որոշել են անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում։ Ըստ աղբյուրների՝  այն, հավանաբար, կանցկացվի գարնան վերջին- ամռան սկզբին մոսկովյան շրջանում, որտեղ այժմ գտնվում են վերջին տարիների համար անասելի մեծ թվով «օրենքով գողեր»։ Հանդիպմանը կմասնակցի առնվազն 300 «օրենքով գող»։

Հավաքին նախատեսվում է նաև խոսել «օրենքով գող» Տարիել Օնիանիի (Տարո) գործող և նախկին կողմնակիցների միջև հասունացող պատերազմի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել