Բաղադրությունը

Խմորի համար 
Շաքարավազ 200 գրամ 
Թթվասեր 200գրամ 
Այլուր 600 գրամ (+/-)
Սոդա 1/2 թեյի գդալ 
Կարագ 50 գրամ 
Կակաո 2 ճաշի գդալ 

Կրեմի համար

Կաթ 750 մլ 
Կարագ 200 գրամ 
Շաքարավազ 1,5 բաժակ 
Ձու 2 հատ 
Այլուր 4-5 ճաշի գդալ 
Վանիլային շաքարավազ 12 գրամ 



Պատրաստման եղանակը

Շաքարավազը փափկեցնել մարգարինի հետ, ավելացնել թթվասերը: Այնուհետև ավելացնել մաղած այլուրը, կակաոն և սոդան: Խառնել և հունցել խմորը: Խմորը բաժանել 8 մասի: Բարակ գրտնակել, դնել տապակի վրա, որի վրա նախապես գցել թուղթ թխելու համար և թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 5-10 րոպե: Տաք ժամանակ շերտերին տալ ցանկացած ձևը՝ կլոր կամ քառակուսի:
Պատրաստել կրեմը: Խառնել կաթը, շաքարավազը, վանիլային շաքարավազը, ձուն և այլուրը իրար: Դնել թույլ կրակի վրա և անընդատ խառնելով եփել: Վերցնել կրակից և ավելացնել կարագը: Հարել միքսերով, մինչև կարագը լավ հարվի: Տորթին քսել տաք կրեմը: Դնել տորթը սառնարան ամբողջ գիշեր: Ձևավորել ըստ ցանկության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել