Ո՞ւմ հաշվին է Քարդաշյան ընտանիքն այցելել ՀայաստանAravot.am-ը գրում է.

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն ասել է, որ Քարդաշյանների այցելությունը կազմակերպվել է հիմնադրամի եւ «SIMA Tours USA» ընկերության ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Aravot.am-ն էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեցինք թե այդ ջանքերն ու աջակցությունը գումարային արտահայտությամբ որքան է կազմել, արդյոք նախարարությո՞ւնն է հոգացել Քարդաշյանների այցի, կեցության եւ շրջագայության ծախսերը: «Աջակցություն ասելով` գումարային աջակցություն չէ, նախարարությունը չի հոգում նրա այցի ծախսերը: Պարզապես փոխնախարարի մակարդակով նրան դիմավորելն ու ուղեկցելը պայմանավորված է նրանով, որ Քարդաշյանը կարեւոր այցելու է Հայաստանի համար»,-վստահեցրին նախարարության լրատվական ծառայությունից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել