1in.am–ը գրում է.

coffee_polza

Սուրճը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը: Նման եզրահանգման են եկել գիտնականները: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ այն օգտակար է օրգանիզմին, գրում է Mignews-ը:

Պարզվում է, որ կոֆեինը մարդկանց օգնում է ավելի արագ տաբերակել դրական բառերը մյուսների մեջ: Փորձին 66 մարդ է մասնակցել: Նրանք բոլորը հաբեր են ընդունել, սակայն միայն դրանց կեսն է հաբերի հետ մեկտեղ կոֆեին ստացել:

Այնուհետև, մասնակիցներին առաջարկել են էկրանին գտնել դրական բառերը: Պարզվել է, որ կոֆեին ընդունած մասնակիցները ավելի արագ են տարբերակել դրական բառերը: Հատկանշական է, որ բացասական բառերի ընտրության ժամանակ կոֆեինը ոչ մի կերպ չի ազդել կամավորների արդյունքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել