Քիմի հետ կապված հումորային (նույնիսկ եթե չստացված հումորային) գրառումիցս հետո ազգիցս մի զգալի զանգված շատ լուրջ քարկոծեց ինձ (լիքը նամակներով ու քոմենթներով)՝ պաշտպանելով իմ շատ սիրելի Քիմ Քարդաշյանին, ով, եթե գրածս կարդար, հավանաբար կժպտար։
Աաա՜խ, գրելուց հենց դրան էլ սպասում էի, նենց հետաքրքիր ա ու նույնիսկ ուրախալի…
Դուք չե՞ք, որ մինչև էսօր Անժելա Սարգսյան եք քարկոծում, դուք չե՞ք, որ մինչև էսօր ամբողջ մեր շոու բիզնեսի հաջողակ կանանց հետևից թե. «սաղս էլ գիտենք՝ ով ում տակ ա պառկել, որ դրան ա հասել» բամբասելով ման եք գալիս, դուք չե՞ք, որ Քիմի կենսագրության մեջ ակնհայտ «ազատ վարքի» դրսևորումների կեսն արած հայ աղջկան ձեր ամբողջ շրջապատից իզոլացնում եք, դուք չե՞ք, որ դեռ սևամորթին նեգր եք ասում, դուք չե՞ք, որ ձեր քրոջը կամ աղջկան կյանքում չեք թողնի սևամորթի հետ ամուսնանա, նույնիսկ, եթե մեծ սեր կա Էնտեղ, դուք չե՞ք… Թե՞ կապ ունի՝ ով ինչ մասշտաբների մեջ ա, թե՞ էկրաններից մեր ընտանիքների առօրյան լցնող հաջողակ մեր շոու բիզնեսի կանանց հասնում ա… 
Հասկացողը հասկացավ, որ չեմ ասում, եթե մերոնց քննադատում եք, Քիմին էլ քննադատեք, առհասարակ մի քննադատեք կամ էլ հավատարիմ մնացեք ձեր արժեքային համակարգին։

Չեմ չարանում, ուղղակի հայելի եմ պահում՝ էլի չպարտադրելով նայել այնտեղ։ 

Անցնեմ գրառմանս. ի՞նչ վատ բան եմ ասել, կարող ա՞ ասել եմ՝ ուզում եմ ոտը ջարդեմ կամ վնաս տամ։ Այ էդ ա էլի, ավելի նորմալ ենք ընդունում խաբելը, վիրավորելը, նեղացնելը, ծեծելը, խփելը, արհամարհելը, անտեսելը, անտարբեր լինելը, մարդուն վարկաբեկող լրահոսներ ձեռնարկելը, քան մարդուն ցանկանալը, հետո ի՞նչ վատ կլիներ, որ ուզածս լիներ։

Էհհհ, արդեն հավեսս էլ փախավ դրա։)))

Իսկ վշտիս հետ կապված մեկն էլ ինձ բանաձև ցույց տվեց, թե ինձ ինչ ա հիմա կարելի, ինչ՝ չէ. միանգամից իրան եմ հարցնելու՝ ինչ անեմ, կախվե՞մ, ինքնասպա՞ն լինեմ, հարբեցո՞ղ դառնամ, տնից դուրս չգա՞մ, զուգարան չգնա՞մ, ի՞նչ անեմ, որ մնացած հարազատներիս վիշտը կրկնապատկեմ։

Դե չեմ կարողանում էլի «Սոս ջան, բարձր պահի քեզ էդ ամեն ինչից» խորհրդին հետևեմ։

Եվ կխնդրեմ բոլոր այն նույն կայքերը, որոնք մեծ եռանդով հրապարակեցին այն գրառումս, սա էլ հրապարակեն։

Միևնույնն ա՝ ես սիրով եմ լցված ձեր հանդեպ և փոխըմբռնումով։

Հ.Գ. Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի հետ կապված՝ դերասան Սոս Ջանիբեկյանն առաջարկել էր, որ ծղոտներն ինքը ցույց տար (խմբ.)։
Untitled-5 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել