Lurer.com–ը գրում է.
Աշխարհի բոլոր երկրների միայն կեսն Է հասել մինչև 2015 թվականը տարրական կրթությունը բոլոր երեխաների համար մատչելի դարձնելու նախանշված նպատակին: Այդ մասին ասված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում:
Աշխարհի շուրջ 60 մլն երեխաներ մինչ այժմ ոչ մի կրթություն չեն ստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Զեկույցում ասված Է, որ հաջողության են հասել Աֆղանստանը, Նեպալը, Սիեռա-Լեոնեն, Ռուանդան, Տանզանիան և Հնդկաստանը, սակայն Նիգերիան, Պակիստանը, Եթովպիան և Չադը առաջվա պես հեռու են իրենց առջև դրված նպատակների իրականացումից:
Կրթության բնագավառում նոր նպատակներ են դրված 2030 թվականի հեռանկարով, բայց դրանց հասնելու համար անհրաժեշտ Է լրացուցիչ 20 մլրդ դոլար, նշում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=180761&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



