1in.am-ը գրում է.
Բրիտանացի Ալեքս Էմերսոն-Ուայթը երազնքի մասնագիտություն ունի՝ նա զատկի շոկոլադե դեսերտների համտեսող է: Նրա պարտականությունների մեջ է մտնում շոկոլադե ձվերի, նապաստակների և բազմազան շոկոլադե կոնֆետների համի գնահատումը, գրում է Kedem.ru-ն:
Ալեքսը վիճակագրություն է վարում՝ յուրաքանչյուր տարի համեմատելով տարբեր արտադրողների արտադրանքն ու նշելով փոփոխությունները: Դա դեռ ամենը չէ. Ալեքսը նաև շատ է ճանապարհորդում աշխարհով մեկ՝ փնտրելով շոկոլդի համար լավագույն բաղադրիչները:
Նրա խոսքերով՝ նրա աշխատանքի գլխավոր թերությունը ավելորդ քաշ հավաքելու սպառնալիքն է, այդ պատճառով էլ նա շաբաթական 4 անգամ մարզվում է սպորտդահլիճում, և ամեն օր առնվազն 5կմ վազում է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1594474.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



