Life.panorama.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ կնոջ սանրվածքից շատ բան է կախված: Այն, թե ինչպիսի անհատականություն է նա իրականում, հնարավոր է դատել իր արտաքինից, մասնավորապես՝ նախընտրելի սանրվածքից:
Հայտնի մոդել Թայրա Բենքսի հեղինակային հեռուստաշոուի շրջանակներում հանդիսատեսի առջև է հայտնվել մի կին, ով իր ծննդյան օրվանից երբեք չի կտրել իր մազերը: Թայրան հանդիսատեսին խնդրել է գուշակել այս կնոջ տարիքը և արդյունքում նրանք վստահեցրել են, որ երկարամազ այս կինը 40 տարեկան է: Իրականում, սակայն նա ընդամենը 23 տարեկան է:
Թայրա Բենքսն ուղիղ եթերում կտրել է այս երիտասարդ աղջկա մազերը և հնարավոր է եղել ցուցադրել վերջինիս իրական տարիքը:
Թայրա Բենքսի հաղորդման՝ 2012 թվականին համացանցում հայտնված այս հատվածն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/04/09/Long-Hair/327151
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



