Interpress.am-ը գրում է.
Ռուսական ռուբլին, կարծես թե, անցած տարվա վատագույն ցուցիչներից, համաձայն Bloomberg-ի, անցնում է 2015-ի սկզբի լավագույն ցուցիչներին:
Քիչ վերլուծաբաններ էին նման շրջադարձ ակնակալում: Ռուբլին այս շաբաթ դոլարի համեմատ մոտավորապես 55 էր գնահատվում. դեռևս շատ հեռու է անցած տարվա 35-ից, սակայն բավականին ամրացել է անցած ձմեռվա համեմատ:
Սակայն հարց է առաջանում. «Ինչո՞ւ»: Տնտեսագետները կանխատեսում են, որ ռուբլին կշարունակի թույլ մնալ, քանի որ նավթի գները շարունակում են ցածր լինել՝ Ռուսաստանի տնտեսության՝ մեծամասամբ նավթից ստացվող եկամուտներից կախված լինելու պատճառով: Սակայն նավթի գները դեռևս ցածր են, և ռուբլին դանդաղ, բայց անշեղորեն աճում է դոլարի համեմատ:
Ռուսաստանի տնտեսությանը նույնպես անկում էր սպասվում, սակայն այն 2014-ի վերջին մի քանի ամիսներին աճել է 0.4 տոկոսով: Դա փոքրիկ շարժ է, սակայն ճիշտ ուղղությամբ կատարված:
Իհարկե, այսպիսի թվերը դեռ չեն նշանակում, որ ռուսաստանցիների միջին տնտեսական իրավիճակը բարելավվել է: Շատերը նկատել են, իրենց գնողունակությունը նվազել է, քանի որ վաճառքի գները անցած տարի ընկնող ռուբլու հետ միասին բարձրացել են, սակայն ռուբլով վճարվող աշխատավարձերը չեն բարձրացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ