Աչքս ընկավ վերնագիրը, ու միանգամից տխրեցի` կարծելով, թե տանկեր ու սմերչեր են գտել տղերքի տներից. բանից պարզվում է` գտել են «մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք և նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաև՝ կապի միջոցներ, հակագազ և օդազտիչ դիմակ», մեկ էլ «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, որը, ինչքան հիշում եմ, գտել էին գյումրեցի Արամ Հակոբյանի տանիքից, ում մեղադրանք չառաջադրեցին. փաստորեն ռազմաբազ էին պահում Ժիրոյենք, մենք էլ մեզ համար խաղաղ ապրում էինք:
Ու էստեղից հետևություն. իրական զենքը գտնում են Արամ Հակոբյանի տանիքից, բայց կալանավորում են փայտե ու երկաթ ձողեր ու դանակներ ունեցողներին, հա, մոռացա էլեկտաշոկ ու կապի միջոցներ ունեցողներին.... Չեմ ասում, որ Արամին կալանավորեն, բայց տրամաբանությունը կորում է....
Արա, այ մարտաֆիլմի ազդեցության տակ մնացածներ, բա որ ձեր հանրապետականների զինանոցները թափ տաք, ամենաքիչը կալաշնիկովներ կգտնեք, սրա համար գործ եք սարքո՞ւմ Արցախյան ազատամարտի հրամանատարների ու ՀՀ արժանապատիվ քաղաքացիների վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10206440078778974&set=a.1124173182729.2020905.1179111977&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել