Ճիշտն ասած, բավականին տհաճ նստվածք ունեմ Լևոն Մարտիրոսյանի տված վերջին հարցազրույցը կարդալուց հետո։ Բացարձակ անտեղին ու նույնիսկ ոչ կոռեկտ եմ համարում այն տոնայնությունը, որով Մարտիրոսյան Լևոնը պատասխանել է լրագողների հարցերին Քարդաշյանի հետ ունեցած ընթրիքի առնչությամբ։
Լևոնի պատասխաններում ոչ այնքան սրամիտ հեգնանքից ու մի տեսակ արհամարհանքից բացի ուրիշ ոչինչ չտեսա։ Եղբայր, եթե գտնում ես, որ այդ իրադարձության մանրամասնելը հանրայնացման ենթակա չէ, ուրեմն պարզապես ասա, որ չես ցանկանում մանրամասներ պատմել ու զերծ ես մնում մեկնաբանություններից, բայց չի կարելի նման արհամարհական կեցվածք ընդունել իր գործն անող լրագրողի ու այն մարդկանց հանդեպ, ում համար հետաքրքիր են նման լուրերը։
Լևոնը շատ ճիշտ կանի եղբորից՝ Գարիկ Մարտիրոսյանից օրինակ վերցնի, ով հազարավոր հարցազույցներ է տվել, ու ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա գոնե շա՜տ թեթև կորցնի տակտի զգացումը ու առավել ևս՝ սկսի բացահայտ ու ոչ սրամիտ հեգնել։ Գարիկը եթե կատակում է՝ համով է կատակում, եթե լուրջ է պատասխանում, ուրեմն լուրջ է պատասխանում, իսկ եթե չի ցանկանում պատասխանել, կամ այդպես էլ ասում է, կամ էլ այնքան նրբանկատորեն է շրջանցում անհարմար հարցը, որ ոչ ոք նեղացած չի մնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/643821609084940
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել