Mediamonitor.am-ը գրում է.
Դուք հավանաբար լսել եք այն մասին, որ պետք է դանդաղ ուտել: Վերջապես պետք է հետևել այս խորհրդին: Ուղեղին պետք է առնվազն 20 րոպե`հագեցվածության ազդանշան տալու համար: Սննդի դանդաղ ընդունումը թույլ կտա քիչ ուտել, բացի դրանից դուք կկարողանաք հաճույք ստանալ սննդի համից:
Սխալ 1. Դուք միշտ առաջինն եք:
Եթե սեղանի շուրջ դուք միշտ առաջինն եք դատարկում ափսեն, ապա ժամանակն է դանդաղեցնել տեմպը: Նայեք ժամացույցին` ժամանակը վերահսկելու համար: Փորձեք սպասել առվազն 1-2 րոպե պատառաքաղի ամեն մի շարժումից առաջ:
Սխալ 2. Դուք սիրում եք ավելի շատ ուտել:
Դուք կիսում եք սնունդը շատ մեծ կտորների կամ ամեն անգամ փորձում եք խցկել բերանը ավելի շատ: Կերեք փոքր կտորներով, դա կերկարացնի ճաշը կամ ընթրիքը և թույլ չի տա չափից ավելի ուտել:
Սխալ 3. Դուք չեք ծամում:
Երբ սնունդը հայտնվում է ձեր բերանում, վայելեք այն: Ինչքան երկար վայելեք կտորը, այդքան ավելի լավ կգնահատեք ուտելիքի հոտը և համը: Որակը քանակից կարևոր է:
Սխալ 4. Դուք չեք խմում:
Սննդի ընդունման գործընթացը երկարաձգելու և ստամոքս-աղիքային տրակտով դրա անցումը հեշտացնելու համար, ամեն անգամ սնունդը կուլ տալուց հետո մի կում ջուր խմեք: Բացի դրանից, ջուրը կապահովի հագեցվածության զգացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ