Panorama.am-ը գրում է.
Ռեալիթի շոուի աստղ, մոդել Քիմ Քարդաշյանի ու նրա քույրերը՝ Քորթնի և Քլո Քարդաշյանների պատճառով առաջացող մեքենաների խցանումները հոգնեցրել են լոս-անջելեսյան Plastic Jesus (Պլաստմասե Հիսուս) անունով նկարիչին, և նա որոշել դեմն առնել այդ արատավոր երևույթի: Այս մասին գրում է BBC-ն:
Նա որոշել ու պատրաստել է ճանապարհային նշաններ, որոնք փակցրել է Մելրոուզ-Ավենյուի տարածքում, ինչպես նաև Ռոբերթսոն բուլվարում գտնվող The Ivy ռեստորանի մոտակայքում ու մի քանի այլ տեղերում:
Ճանապարհային նշանները, որոնք սովորական են ամերիկացիների համար, բոլոր վայրերում գրեթե նույնն են՝ դրանք արգելում են մեքենայի կայանելը, բայց դրանց վրայի գրությունը հատուկ հասցեատեր ունի. «Քարդաշյանների համար կայանումն արգելվում է ցանկացած ժամանակ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ