Երեկ երեկեյան Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ամուսնու և դստեր հետ, Քլոե Քարդաշյանը: Ինչպես գիտեք, նրանք Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ծրագրի շրջանակներում և այստեղ կանցկացնեն առաջիկա 8 օրը։ 

Իր 8-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը պատրասվում է վավերագրական ֆիլմ նկարել հայերի զանգվածային սպանությունների մասին: Նա կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և Հայաստանի Ազգային արխիվ՝ տեսնելու համար իր նախնիների մասին փաստաթղթերը:

Նշվում է նաև, որ Քարդաշյանը կմեկնի Գյումրի, որտեղ հեռավոր ազգականներ ունի:

Քիմի՝ Հայաստան այցը մեծ մեդիա իրադարձություն է ինչպես համաշխարհային մամուլում, այնպես էլ հայկական լրատվական դաշտում: Այցը լուսաբանվում է ամենայն մանրամասնությամբ :)

Welcome to Armenia: Kim Kardashian and Kanye West arrived in Armenia on Wednesday along with Kims sister Khloe

Close behind: Kanye carried North in his arms as he kept up with his wife

Giving the royal wave: Kim, 34, is visiting the country with her family to pay homage to her Armenian roots

Time for a nap: The reality star hopped out of the minivan and headed into the Marriott hotel

Քարդաշյան քույրերին առանձնապես տպավորել է իրենց դիմավորելու համար հավաքված մարդկանց աննկարագրելի մեծ բազմությունը: Մասնավորապես՝ Քլոե Քարդաշյանն Instagram-ի իր էջում գրել է.

«Հայաստանում մեր նկատմամբ ցուցաբերված սիրառատ ու ջերմ ընդունելությունն անչափ գեղեցիկ էր, բխում էր մաքուր սրտից:  Այժմ ուզում եմ մի քիչ քնել և օրը ցերեկով տեսնել Հայաստանը: Ես այնքան հուզված եմ»:

Khloe seemed awestruck at the crowds that had gathered outside their hotel writing alongside this Instagram snap: I wholeheartedly cant believe all of you Angels who are outside our hotel with flowers and smiles

 Իսկ Քիմն իր ֆեյսբուքյան էջում գրել էր`

«Իմ ամուսինն ու դուստրը Հայաստան են ժամանել տեսնելու իմ ժառանգությունը և տեղեկանալու իմ նախնիների մասին: Իմ զարմիկները նույնպես ինձ հետ են։ Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել»։

Առավոտյան Քարդաշյան քույրերը զբոսնեցին Երևանի կենտրոնով, եղան Կասկադում, զբոսնեցին Մայր Հայաստան արձանի մոտ, այցելեցին սրճարան, լուսանկարվեցին երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանեցին:

The citys their catwalk: The siblings turned heads as they strutted through the city in their super tight dresses and designer heels

We are family: Khloe and Kim have been joined by other members of the family as they visit their fathers home country for the first time

Time for a selfie: Photo pro Kim stopped to snap some pictures with a group of teenage fans as Khloe and her security looked on

Always working: The ladies strutted their stuff as the E! cameras followed them around to film scenes for their popular reality show

Sister sister: The pair are also enjoying the chance to spend some quality time together while the rest of their family remains in the States

Նրանք նաև հյուրընկալվեցին Կառավարություն` վարչապետին: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարևորեց  Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը:

Soaking it in: Kim was seen paying close attention as she enjoyed the formal chat with the Prime Minister and his colleagues

Major moment: The sisters were treated to a meeting with Armenias Prime Minister Hovik Abrahamyan (third right) in Yerevan


Երեկոյան Քարդաշյանների ընտանիքն այցելեց Գեղարդ։

Ինչպես երևում է, Քարդաշյանների այս քայլը ոչ միայն հայերին է հետաքրքրել ու ոգևորել, այլև ողջ աշխարհին։ 

Համաշխարհային լրատվական բազմաթիվ կայքեր անդրադարձել են Քարդաշյանների՝ դեպի հայրենիք ուղևորությանը: Այդ մասին գրել են այնպիսի հայտնի կայքեր, ինչպիսիք են theguardian.com-ը,  news.yahoo.com-ը, dailynews.com-ը, Hellomagazine. Com-ը և այլն: 

Եվ իհարկե, այս ամենից անմասն չեն մնում մեր ամենաակտիվ ֆեյսբուքյան օգտատերերը: Ոմանք դժգոհելով, ոմանք մեծ ոգևորությամբ, այնուամենայնիվ, անդրադառնում են Քիմի՝ Հայաստան այցին.

Դե իսկ վերջում չմոռանանք ՀՀԿ տատիկին :D

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել