1in.am-ը գրում է.
Հին ուլունքներն ու նման զարդերը հնագետներին օգնել են բացահայտել Սկանդինավիայի և Բալթիկայի որսորդ ցեղերի ր ֆերմեր-միգրանտների բարդ հարևանության պատմությունը, որոնց հետ աբորիգենները թշնամի են եղել կամ սկզբունքորեն կապ չեն ունեցել մի քանի հարյուրամյակ: Այս մասին ասվում է PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում:
«Այս բացահայտումը կարևոր է ոչ միայն Եվրոպայով հողագործության տարածման պատմության համար: Այն նաև խոսում է Եվրոպայում հազարավոր տարիներ առաջ 2 բացարձակապես տարբեր մշակութային զարգացման հետագծերի գոյության մասին. ենթացամաքի հարավային և կենտրոնական շրջաններն առաջ են գնացել, մինչդեռ հյուսիսը հին ավանդույթներին է հետևել»,- ասում է Զոլանգե Ռիգոդը Նյու Յորքի համալսարանից:
Ռիգոդը և նրա գործընկերներն այսպիսի եզրակացության են եկել, երբ վերլուծել են, թե ինչպես է փոխվել Բալթիկայի և Սկանդինավիայի հյուսիսային երկրների տարածքում ապրած՝ Եվրոպայի վերջին որսորդ ցեղերի և Մերձավոր Արևելքից ու ենթացամաքի հարավից եկվոր ֆերմերների մշակույթը:
Դրա համար գիտնականները հավաքել և ուսումնասիրել են 2 հարյուր քարե և ոսկրե ուլունքների ու այլ զարդերի ամբողջ հավաքածու, որոնք մի ժամանակ պատկանել են մոտավորապես 5-8000 տարի առաջ Հյուսիսային Եվրոպայի և մոտակա շրջանների տարածք ներթափանցած միգրանտներին:
Գիտնականները բացատրում են, որ հողագործների ցեղերը, երբ հայտնվել են Հին Աշխարհի այլ անկյունների տարածքում, ոչ միայն ցորենի և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նոր ավանդույթներ և գաղտնիքներ են տարել իրենց հետ, այլև ընդօրինակել են տեղի ավանդույթների մի մասը: Դրա հետքերը կարելի է նկատել Եվրոպայի գործնականում ամբողջ տարածքում. եկվոր ցեղերը սկսել են օգտվել աբորիգենների զարդերից կամ նրանց զարդերի համար նոր նախշեր են օգտագործել:
Առաջնորդվելով այս գաղափարով՝ հոդվածի հեղինակները փորձել են հասկանալ, թե որտեղից են հողագործական ավանդույթները հայտնվել Բալթիկայի և Սկանդինավիայի տարածքում: Գիտնականները պարզել են, որ ֆերմերների տեղափոխվելը Մերձբալթիկա դարերի ընթացքում կամ նույնիսկ ավելի երկար ժամանակ ոչ մի կերպ չի ազդել նրանց զարդերի տեսքի վրա:
Հնագետների խոսքով՝ դա նշանակում է, որ հողագործների եկվոր և որսորդ ցեղերը կապ չեն ունեցել իրար հետ, և ամենայն հավանականությամբ կամ թշնամական հերաբերություններ են ունեցել, կամ պարզապես խուսափել են իրարից: