Էլիտար կոչվող խավը՝ տեղական, հօդս է ցնդում, էհ։ Բայց զգո՞ւմ եք, ոնց են զրոյանում՝ անտեսված ու ավարտված։
Ասել կուզիմ, որ փողը սուտ ա, աստղ եղեք՝ իսկական, ոչ թե նրանցից, որ ամսական մեկ միլիոն դրամի շրջանառություն են ունենում, իրենց միլիոնատեր են զգում։ Համ էլ փողի հետևից էդքան էլ մի վազվզեք, հենա Լֆիկն էլ ա միլիոնատեր, մեկ ա՝ իրեն չեք անցնի։ Բացի դրանից, գումարը չի, որ ցուցիչ կարա լինի մարդու՝ մարդ լինելու համար, չնայած որ առկայությունն էլ չի նսեմացնի նրան։ Մարդը պետք ա իսկական լինի։ Իսկական մարդն աստղ ա։
Աստղ եղեք ներսից, ձեզ հավատարիմ ու սիրելի մարդկանց համար, ու պարտադիր չի, որ բոլորի համար՝ ցուցադրաբար, բայց ոչ էլ մենակ ձեզ համար՝ գոռոզագույն։ Ի միջի այլոց, մարդամոտ մարդկանց եմ սիրում, իհարկե՝ ոչ ո*մտնողներին։ Իրենց բոլորից վեր չդասողներին եմ հարգում, նույնիսկ քիչիկ մը թերագնահատված, բայց երբևէ վերևից չնայողներին։ Ընկերասերներին, որոնք կյանք են դնում ընկերության ու եղբայրության մեջ, ոչ թե մեկումեջ կամ երբեք։ Սկզբունայիններին, ոչ թե օրվա հացին կամ շահին վազողներին։ Կապ չունեն իրականում այս հարցերում սեռը, տարիքը և այլ արտաքին բնութագրիչները։
Ամենաշատը սիրում եմ ու հարգում ազատամիտ մարդկանց, ովքեր չեն կաղապարվում ու կաշկանդվում հասարակության կարծիքից, որ քննադատությունից չեն վախենում, որ իրենց սրտի ուզածով են շարժվում, որ ոգևորվում են սիրունից, ապրում ու անում են իրենց սիրողների համար։
Կարճ ասած՝ աստղ եղեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել