Ցեղասպանության 100-րդ  տարելիցը կարող է միավորել հայերին ու ռուսներին. ԺիրինովսկիYerkir.am-ը գրում է.

Հայաստանը Ռուսաստանի պատմական դաշնակիցն է. ասում է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Այդ մասին ասվում է կուսակցության կայքում:   Ժիրինովսկիի կարծիքով՝ թեման, որը կարող է միավորել հայերին ու ռուսներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որը ողջ աշխարհում կնշեն ապրիլի 24-ին:

«Կարծում եմ, որ Ցեղասպանության հիշատակի միջազգային օր է պետք: Հայոց ցեղասպանությունն ամենամասշտաբայինն էր, սակայն այն ժամանակ ոչնչացվել են նաև այլ ժողովուրդներ՝ հրեաներ, գնչուներ և այլք: Պետք է վերջ տալ նման մեթոդներին»,- ասել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել