Մարդկանց գոյությունը սերտորեն կապված է կենդանական աշխարհի հետ։ Որոշ կենդանիներ դառնում են մեր կյանքի ուղեկիցները, մյուսները՝ մեր սննդի բաղկացուցիչ մասը, երրորդները՝ վնաս պատճառողները, որոնցից ամեն կերպ ցանկանում ենք ազատվել։ Այնուամենայնիվ, մարդկային գործողություններն ազդում են բազմաթիվ կենդանիների կյանքի վրա։ Ավելի լավ փոխհարաբերությունների և պատկերացում կազմելու համար գիտնականներն ուսումնասիրում են կենդանիների ցանկացած տեսակ՝ սկսած միաբջիջներից, ավարտած հսկայական կաթնասուններով։ Ներկայումս գրանցված է կենդանիների ավելի քան 1,6 միլիոն տեսակ։ Այժմ մենք ձեզ կներկայացնենք կենդանիների մասին այնպիսի փաստեր, որոնք, շատ հնարավոր է, չգիտեիք։
Հիրոսիմա համալսարանի գիտնականները կարծում են, որ այն նկարների դիտումը, որոնց վրա կենդանիներ են պատկերված, բարձրացնում է աշխատունակությունը։

Երկիր մոլորակի ամբողջ կենդանիների 80%-ը միջատներ են։

Մանր կենդանիների մոտ ժամանակային զգացողությունն ավելի դանդաղ է, քան մարդկանց դեպքում։

Կենդանիները սոցիալական ճնշմանն արձագանքում են մարդկանց նման։

Պանտերա անունով կենդանի գոյություն չունի, այս տերմինն օգտագործվում է սև պումաներին, յագուարներին և ընձառյուծներին նկարագրելու համար։
![Не существует такого животного, как пантера. На самом деле, этот термин используется для описания чёрных пум, ягуаров и леопардов. ([ Greg ])](http://supercoolpics.com/wp-content/uploads/2015/03/supercoolpics_14_19092013152659.jpg)
Չարլզ Դարվինը փորձել է իր հետազոտած կենդանիների մեծամասնության միսը։

Լեոնարդո դա Վինչին կենդանիներին գնում էր միայն այն պատճառով, որ նրանց ազատություն պարգևի։

Ջունգլիներում կենդանիների 70 տոկոսի գոյատևումը կախված է թզենուց։

Չինական կրիան միակ հայտնի կենդանին է, ով միզում է բերանի օգնությամբ։

Երկիր մոլորակի ամենախոշոր կենդանիներն ապրում են Աֆրիկայի տարածքում։

Որոշ կենդանիներ, օրինակ՝ ծառագորտը, ընդունակ են սառած վիճակում ողջ մնալ։ Այդ ընթացքում նրանց սիրտը և արյան շրջանառությունը կանգնում է։ Տաքացման հետ մեկտեղ նրանց սիրտը «հալվում» է և իր գործունեությունը շարունակում է այնպես, ասես ոչինչ չէր պատահել։

Վերջին 500 տարվա ընթացքում մարդկանց պատճառով անհետացել է կենդանիների 322 տեսակ։

Արևադարձային երկարաքթիկ «zyzzyva»-ն անգլիական բառարանում համարվում է վերջին կենդանին։

Աֆրիկյան փղերն ունեն ամբողջ կենդանական աշխարհում ամենալավ հոտը։

Դելֆինները բոլոր կենդանիներից լավ հիշողություն ունեն։

Կենդանիների տերերի մոտ 1/3-ը թույլատրում են կենդանիներին իրենց անկողնում քնել։

Աֆրիկայի ամենամահացու կենդանին գետաձին է։

Ծովային հողմածաղիկը ոչ թե ծաղիկ է, այլ մսակեր կենդանի, որը սնվում է ձկներով և մանր ծովախեցգետիններով։

Չինաստանում կոսմետիկական ապրանքները փորձարկվում են կենդանիների վրա։ Եվրոպայում այն արգելված է։

Ժելատինը ստանում են կոլագենից՝ կենդանիների շարակցական հյուսվածքից մշակված ապրանքից։




