landscape-1428507049-deuteronilusmensae12801in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ Մարսը հյուսիսային և հարավային կիսագնդում գոտևորող օղակները, որոնք գտնվում են այնպիսի լայնություններում, որոնք Երկրի վրա համապատասխանում են Դանիայի տեղանքին, սառույցից են: Գիտնականների բացահայտմանը նվիրված հոդվածը հրապարակված է Geophysical Research Letters ամսագրում:

Մարսը գոտևորող օղակները վաղուց են հայտնաբերվել, սակայն գիտնականները չէին կարողանում հասկանալ, թե դրանք ինչից են բաղկացած՝ սառած ջրի՞ց, սառած CO2 ածխածնի երկօքսիդի՞ց, թե՞ պարզապես սեղմված լեռնային ապարներից: Վերջին տասնամյակում ստացված արբանյակային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Մարսի գոտիներն իսկական սառույցից են:

Հետազոտողները հաշվել են, որ սառցե օղակները մոտ 150 մլրդ խմ սառած ջուր են պարունակում: Այդ քանակի ջուրը կբավականացներ ամբողջ կարմիր մոլորակը 1,1 մետր հաստությամբ հավասար շերտով պատելու համար: Գիտնականները ենթադրում են, որ սառույցը չի գոլորշիացել, որովհետև վերևից ծածկված է փոշու և լեռնային ապարների հաստ շերտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել