Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է168.am-ը գրում է.

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ձյունահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 9-ին երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել