Քիմ Քարդաշյանը հայերենով բարևեց իր երկրպագուներինYerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ կառավարություն էր այցելել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նրան ողջունելու էին եկել նրա երկրպագուները, և երբ նրանք, տեսնելով Քիմին, անգլերենով բարևեցին` «Hi, Kim», Քարդաշյանը նրանց պատասխանեց հայերենով` ասելով` «Բարև»: 

Այս պահին Քիմի երկրպագուները հավաքված են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց և չեն պատրաստվում լքել տարածքը` մինչև կրկին չտեսնեն նրան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել