Life.panorama.am-ը գրում է.

«Մեր օջախը ունի տեր և ես էլ իմ կյանքում միայն մեկ ղեկավար». Նաիրա Մովսիսյանը՝ հարսանիքի ողջ մանրամասների մասին

Երեկ՝ ապրիլի 8-ի, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել դերասանուհի Նաիրա Մովսիսիյանի եւ Վան Հակոբային պսակադրությունը: Ամուսնական առաջին օրվա առավոտյան իր ապրումներով Life.panorama.am-ի հետ կիսվեց դերասանուհին. «Պետք է ասեմ, որ երեկ ոչինչ չեմ զգացել, ոչ մի հուզմունք, ոչ մի շփոթմունք, ես եւ ամուսինս միայն մի բան էինք մտածում՝ մեր պսակադրության օրն է եւ մենք պետք է մի լավ ուրախանանք: Առանց ավանդական հայկական հարսին հատուկ ամոթխածության՝ ես երեկ լավ պարել եւ ուրախցել եմ մինչ ուշ գիշեր»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ հարսանեկան խորհրդավոր զգացողություն ու հուզմունք միայն այս առավոտ է զգացել. «Երեկ մեզ պսակադրող արքեպիսկոպոսը ամուսնական վկայագրի հետ միասին նվիրեց հատուկ նորապսակների համար Աստվածաշունչ, եւ այսօր ամուսնուս հետ այն բացեցինք, որպեսզի մակագրենք ու հանկարծ կարդացի առաջին տողերը, որտեղ գրված էր, որ մենք այլեւս մի մարմին ենք, ու զգացի, որ անմիջապես փշաքաղվեցի եւ մի տեսակ հուզվեցի»,- պատմեց Նաիրան:

Դերասանուհին նշեց նաեւ, որ իր եւ ամուսնու համար գլխավորը եղել է Աստծո տանը օրհնություն ստանալը եւ ի սկզբանե մտադրություն չեն ունեցել հարսանեկան խնջույք կազմակերպել. «Մեզ համար գլխավորը հենց Եկեղեցում կատարվող արարողությունն էր, քանի որ ուզում էինք Աստծո խոսքով հաստատել մեզ համար կարեւոր որոշումը»,- շեշտեց նա: Իսկ հարսանյաց խնջույքի ժամանակ Նաիրան պատմեց, որ եղել են բազմաթիվ անակնկալներ, իր իսկ խոսքերով նա առաջին անգամ երգել է ամուսնու համար ու առաջին եւ նախավերջին անգամ սեր է խոստովանել նրան. «Ես ինձ համար էլ անակնկալ կերպով երգեցի այն նույն երգը, որի ներքո ամուսնուս կողմից ստացել էի ամուսնության առաջարկույթյունը, իսկ հետո առաջին եւ նախավերջին անգամ ասացի, որ սիրում եմ նրան»,- պատմեց Նաիրա Մովսիսիյանը ու հավելեց.

«Ինձ համար շատ կարեւոր ու սուրբ նախադասություն է «Ես քեզ սիրում եմ»-ը, դա էր պատճառը, որ մինչ այս նրան չէի ասել այդ խոսքերը եւ չեմ էլ պատրաստվում հաճախ այն կրկնել»: Դերասանուհու խոսքերով ի տարբերություն նրան, ամուսինը՝ Վան Հակոբյանը, հաճախ է իրեն ասում այս նախադասությունը. « Ամուսինս ինձ ամեն վայրկյան է ասում, որ սիրում է, սկզբում անգամ հոգնեցուցիչ էր ինձ համար, բայց հետո շատ հաճելի դարձավ: Ես պարզապես այն կանանցից չեմ, ովքեր ականջներով են սիրում, սերը պետք է աչքս տեսնի, այն պետք է վերաբերմունքով ու վարվելակերպով արտահայտվի»,- նշեց Նաիրան: Դերասանուհին ծիծաղով պատմեց նաեւ, որ ի տարբերույթյուն նրա, ամուսինը շատ ռոմանտիկ է ու դա հաստավտել են նաեւ հարսանյաց խնջույքի ժամանակ. «Մեր հանդիսավարի՝ Հայկ Պետրոսյանի, կողմից կազմակերպված խաղի ժամանակ, երբ ես ու Վանը մեջք մեջքի նստաց միմյանց կոշիկները ձեռքներիս պետք է պատասխանեինք մեզ ուղղված հարցերին, երկուսս էլ նրա կոշիկը բարձրացրինք, երբ հնչեց, թե ով է մեզանից ավելի ռոմանտիկ. ես ու ամուսինս համակարծիք էինք»: Դերասանուհին զրույցի ընթացքում ասաց , որ մի օր է միայն ամուսնուն ռոմանտիկ օր պարգեւել. «Գիտեի, որ ամուսինս այդ օրը ուշ է տուն գալու, ուստի գեղեցիկ սեղան պատրաստեցի՝ մոմերով, իր սիրելի ուտեստնեևրով ու պետք է նկատեմ, որ երեկոյի ամենառոմանտիկ պահը իմ ձեռքերով պատրաստած բորշն էր»,-պատմեց նա:

Զրույցի վերջում Նաիրա Մովսիսյանը հավելեց, որ չնայած իր տեսակով ավելի իշխող է, այնուամենայնիվ իր նորաստեղծ ընտանիքը իսկական հայկական ընտանիք է. «Մեր օջախը ունի տեր եւ ես էլ իմ կյանքում միայն մեկ ղեկավար՝ դա իմ ամուսինն է, չնայած իմ իշխող բնավորության՝ը իմ տանը ինձ իշխող կա, -նշեց նա ու զրույցը եզրափակելով ասաց,-Մենք այն զույգերից ենք, ովքեր անհամբեր սպասում են ընտանիքում նոր համալրման, Աստծո կամոք մենք մտածում ենք երեխայի մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել