Tert.am-ը գրում է.
2015 թվականի առաջին հունվար-մարտ ամիսների ընթացքում գնաճ է արձանագրվել կրթության համակարգում՝ 0,4%-ով, բուժսպասարկման ոլորտում՝ 1,2%-ով, հանգստի կազմակերպման ոլորտում՝ 1,2%-ով, հանրային սննդում՝ 1,5%-ով, մշակույթի ոլորտում՝ 2,3%-ով, կենցաղային բնույթի ծառայությունների ոլորտում՝ 2,7%-ով:
Սրանք Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի՝ լրագրողներին ներկայացրած տվյալներն են:
«Գնանկում է արձանագրվել կապի ոլորտում՝ 0,1%-ով և տրանսպորտի ոլորտում՝ 1%-ի սահմաններում, ինչը պայմանավորված է օդային ուղևորափոխադրումների գնանկմամբ»,-հաղորդեց Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ հանրապետության 11 քաղաքներում ընդհանուր 0,1% գնանկման պարագայում Երևանում արձանագրվել է գնաճ 0,2%-ով, Աշտարակում 0,1%-ով, մյուս 9 բնակավայրերում արձանագրվել են գների նվազում 0,1-ից մինչև 0,6%-ի սահմաններում:
«2015 թվականի մարտին 2014 թվականի մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 5,8% գնաճ»,- հաղորդեց գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետը:



