Araratnews.am-ը գրում է.

Arm

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային թարմացված աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով՝ 449 միավորով աղյուսակում զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է, չնայած Եվրո 2016-ի որակավորման փուլում պարտություն է կրել Ալբանիայի հավաքականից։

Եվրո 2016-ում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներից Պորտուգալիան 7-րդն է, Դանիան՝ 28-րդը, Սերբիան՝ 44-րդ, Ալբանիան՝ 57-րդը։

Վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել Գերմանիայի ազգային հավաքականը, երկրորդը Արգենտինան է, երրորդը՝ Բելգիան։

Լավագույն տասնյակում են նաև Կոլումբիան, Բրազիլիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Իսպանիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել