Հանրագիտարանային ճշմարտություն է, որ հրեաները Քիստոսին չընդունեցին որպես Մեսիա, քանի որ նրանք սպասում էին ոչ թե կրոնական, այլ աշխարհիկ փրկչի և այն էլ՝ Դավիթ թագավորի տոհմից: Անուղղակիորեն դրան էր միտված նաև Նոր կտակարանում վերջինիս ծննդաբանությունը մինչև Դավիթ թագավոր և նույնիսկ Աբրահամ նահապետ հասցնելը: Բայց իմ կարծիքով կա ևս մեկ ասպեկտ, թե ինչու հրեաները չընդունեցին Հիսուսին, և դա վերջինիս կողմից հրեաների ցեղային աստված Եհովային «ռեվիզիայի» ենթարկելու փորձն էր: Եհովան Հին կտակարանից հայտնի է որպես դաժան մեկը, որը իրեն չլսելու պատճառով կարող էր հանգիստ պատժել ոչ միայն հրեաների թշնամիներին, այլ հենց իր իր «ընտրյալ» ժողովրդին՝ հրեաներին: Իսկ Քրիստոսն աշխարհ եկավ աստվածային սիրո պաշտամունքով: Կարծում եմ, որ հրեա հոգևորականները չէին կարող ընդունել նման «ռեվիզիան» և այդ պատճառով էլ արեցին ամեն ինչ, որպեսզի Հիսուսը մերժվեր հենց իր «հայրենիքում», չնայած առաջին հետևորդները հենց հրեաներ էին: Ընդհանրապես, քրիստոնեության պատմությունը, որքան էլ զարմանալի հնչի, «ռեվիզիաների» հերթագայություն է. սկզբում ընդհանուր եկեղեցուց բաժանվեց ուղղափառը, որից առանձնացավ հայկական «ճյուղը», իսկ այնուհետև կաթոլիկից անջատվեց բողոքականը. չինմաչինցի իմաստուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել