Փորձաքննության եզրակացություն. Վալերի Պերմյակովն առողջ է Panorama.am-ը գրում է.

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ, ճանաչվել է առողջ: Այս մասինԻնտերֆաքսին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: 

Քննության շրջանակում անկացված հոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, զինծառայողը առողջ է, նա ամբողջությամբ գիտակցել է հանցագործության պահին իր կատարած գործողությունները: 

Փորձաքննությունն անցկացվել է Գյումրիում տեղակայցած ռուսական ռազմաբազայի տարածքում, որտեղ որ այժմ գտնվում է նա:

«Փորձագետները հայտնաբերել են հոգեկան որոշ շեղումներ և խանգարումներ, բայց ընդհանուր առմամբ նա ճանաչվել է մտավոր առողջ»,- ասել է աղբյուրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել